Просмотр содержимого документа
«Армянское нагорье»
Բովանդակությունը
Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթանները և լեռները.
Լճերը
Գետերը
Դաշտավայրերը
Բուսականությունը և կենդանական աշխարհը
Բնական հարստությունները
Վերջաբան
-1-
Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթանները և լեռները.
Հայկական բարձրավանդակ կամ սարահարթ , որը բոլոր կողմերից սահմանափակված է բարձրաբերձ լեռնաշղթաներով , ընդհանուր առմամբ ունի բարձր դիրք , դրա պատճառով էլ անվանում ենք , :Իսկ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային սահմանը կազմում է Փոքր կովկասը , որը ձգվում է Մեծ Կովկասի (Կապ – Կոհ) զուգահեռ , հարավից Կորդված և Մասիուս լեռներն են, արևելքում՝Իրանական սարահարթից , իսկ հյուսիս- սրևմուտքում ՝ Անտիտավրոս և Պոնտական լեռնաշղթաներով :Հայկական լեռնաշխարհի տարածքը հասնում է 300000 քառ.կմ-ի , իսկ Լեռնաշխարհի բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է 1500-1800 մետրի: Այն ավելի բարձր է քան հարևան Փոքր Ասիան , որի բարձրությունը 800-1200մ. է, իսկ Իրանական բարձրավանդակը 1400մ:Հայկական լեռնաշխարհը գտնվում է նաև երկրաշարժի գոտում :Հայկական լեռնաշխարհում է գտնվում Առաջավոր Ասիայի միակ գործող հրաբուխը ՝ Թոնդուրեկը, որը գտնվում է Մասիսից հարավ- արևմուտք:
Երկրում ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական պար և Հայկական Տավրոս լեռնահամակարգերը :1 . Առաջինը սկսվում է , Բաթումի մոտից և հարավ – արևելյան ուղղությամբ ձգվում մինչև Արաքս, մեղրու մոտ: Փոքր Կովկասը բաղկացած է Խոնավ , Վիրահայոց , Փամբակի , Սյունյաց և այլ լեռնաշղթաներից :
2.-Փոքր Կովկասը երբեմն կոչվում է Անտիկովկաս: Նա սկսվում է նաև Սև ծովի (Եվքսինյան Պոնտոս) ափերի մոտից ՝ Աճարայի և Սուրամի (հնում՝ Լիխի ) լեռնաշղթայի շարունակությունը Բորժոմի կիրճից հետո, նույն արևելյան ուղղությամբ , կազմում է Թռեղքի շղթան , մինչև Թբիլիսի (Տփղիս), որտեղ այն վերջանում է Մամա- Դավիթ ,սարով:Փոքր Կովկասի մաս են կազմում նաև Վիրահայոց ( Վրացերեն ՝ Սոմխեթի ), Գանձակի , Արցախի , (Ղարաբաղի), Բազումի , Փամբակի , Վարդենիսի և Զանգեզուրի (Սունիքի) լեռնաշղթաները, որոնց կից են Գեղամա և Խոնավ (Կեչուտ) հրաբխային շղթաներն ու Արագած լեռնազանգվածը:
- Հայկական պար լեռնաշղթան ,(այժմ թուրքերը կոչում են Աղրի – դաղ) հնում հայտնի է իր երեք գագաթներով ՝ Բարդողի , Սուկավետի և Այծպտկունքի անուններով: Այն սկսվում է արևելքում Փոքր և Մեծ Մասիսներով և ,զուգահեռականի ուղղությամբ փգվելով դեպի արևմուտք, վերջանում արևմտյան Եփրատի մոտ՝ Մարիամի լեռնագագաթով : Վերջիներս բաժանվում է երկու մասի՝ հյուսիսային և հարավային,Փոքր և Մեծ Մասիսներից մինջև Գայլատու (Բալխ- Գյոլ) լճի արևմտյան մասում գտնվող սինակ գագաթը , լեռնաշղթան ձգվում է
զուգահեռականի ուղղությամբ: Սինակից արևմուտք Հայկական Պարը կազմում է մի
մեծ աղեղ: Արևմուտքում ՝Թուրքմենկալա գագաթից այն ընդունում է արևմտյան ուղղություն:
-Վիրահայոց կամ Սոմխեթի լեռնաշղթան սկսվում է Թռեղք (Թբիալեթի ) լեռնաշղթայի Առջևան գագաթից և ձգվում մինչև Աղըստև հետը : Այն Խրամ գետով և աջակողմյան վտակներով մասնատվում են ՝ հարավայինը , որը կոչվում է Պապաքարի շղթան:
-Հայկական Տավրոսը -Մերձավոր Արևելքի ամենաերկար լեռնաշղթաներից է: Նա բաժանվում է երկու մասի՝ Անատոլիական Տավրոսի ,Կիլիկյան Տավրոսի և Հայկական Տավրոսի :Անատոլիական Տավրոսը լեռնահամակարգի արևմտյան մասն է , որը ձգվում է Միջերկրական ծովի հյուսիսային ափերին զուգահեռ ,կենտրոնական մասը , որը տարածվում է անատոլական Տավրոսից մինչև Ջահան գետի ակունքի շրջանը ՝Կիլիկյան Տավրոսն է , իսկ դրանից արևելք ՝մինչև Վասպուրականի լեռները ,ձգվում է Հայկական Տավրոսը:
Լեռները
-Գանձակի (Գյանջայի ) լեռները , ձգվում են Աղստև և Թարթառ (Տրտու կամ Տրտուական ) գետերի միջև: Այն ունի երեք անուներ, արևմտյան մասը Մրղուզի լեռները (3010 մ), միջինը՝ Սևանի լեռները , արևելյանը ,սկսվում է Հինալ գագաթից և արևելյան ուղղությամբ ձգվում է Թարթառ գետի ստորին հոսանքից և , կոչվում է Մռավի լեռներ:
-Խոնավ լեռներ կոչվում է հնում Մթին լեռներ , ունի հրաբխային ծագում :Լեռնաշղթայի հարավային մասը միշտ պատված է մշուշով դրա համար էլ կոչվում է մթին:Խոնավ լեռների Լեգլի գագաթից դեպի արևմուտք ձգվում է Չըլդրի լեռնաշղթան ,իսկ հարավային մասից սկսվում է դեպի արևելք Բազումի լեռնաշղթան, որը հասնում է մինչև Դիլիջանի մոտակայքը:
- Գեղամա հրաբխային լեռնաշղթան սկսվում է Հրազդանի ակունքից և տարածվում մինչև Գեղասար գագաթը: Գլխավոր Գագաթներից են Աժդահակը , Սպիտակասարը, Գեղասարը:
- Զանգեզուրի լեռները, սկսվում են Հինալ գագաթից և երկու աղեղ տալով ,վերջանում արաքսի մոտ, խոր կիրճով (600մ): Զանգեզուրը , Փոքր Կովկաս համակարգում ամենից բարձր լեռնաշղթան է : Լեռնանցքերից նշանավոր են, առաջինը Որոտանի լեռնանցքն (2944մ), որը այժմ անցնում է Վայք (Վայոց ձոր), Սիսիան(Ծղուկք) խճուղին, Երկրորդը ՝ Սիսյանի լեռնանցքը (2348 մ), որը այժմ անցնում է Սիսյանից դեպի Նախիջևան:
-1. Հայոց պատմություն, Ժամկոչյան .Հ.Գ. Հտ1. Բուհական դասագիրք ,Երևան 1975թ. էջ 2 .. Թ. Հակոբյան Երևան ԵՊՀ հրատ.2007թ
.Թ. Հակոբյան Երևան ԵՊՀ հրատ.2007թ էջ 4-20
-Արագած կամ Արայի լեռներ, սկսվում ՝ Ծաղկունյաց լեռներից բաժանվում են երկու լեռնաճյուղերի, ձգվում է արևմուտք և միանում Արայի լեռներից , երկրորդը բարձր լեռը Արագածը , որն իր բարձրությամբ զիջում է Մեծ Մասիսին և Սիփանին (4434մ):
- Մեծ Մասիս, որը հնում կոչում է նաև , և Փոքր Մասիսը 3925մ: Երկու Մասիսների ( կամ Արարատ) միջև առաջացել է մի թամքոց , որտեղ ձյան հալոցքի , ջրերը դուրս են գալիս ,որպես աղբյուրներ, և այն կրում է Սարդար – Բուլաղ անունը: Մեծ Մասսի դեպի հյուսիս և հարավ նայող կողմերում առաջացել են խոր ձորեր ,որոնցից հյուսիսայինը, սկվում է հավերժական ձյան տակից , հսկա պատռվածք, որը կոչվում է Սուրբ Հակոբի ձոր ՝ համանուն վանքի անունով : Մեծ Մասսի վրա մշտնջենական ձյան գիծն սկսվում է մոտ 4000 մ բարձրությունից :
- Շառիան – Ծաղկանց (Ալա- դաղ)լեռները ,այս լեռները ընդհանուր անուն չունեն, արևմտյան մասը Հայկական պարի վրա գտնվող Սուկավետ գագաթից մինչև Արևելյան Եփրատի հունը ,արևմտյանը սկսվում է Սուկավետից , կոչվում է Շառիան լեռներ, իսկ Եփրատից արևելք, մինչև Թոնդուրեկ գագաթը ձգվում են բուն Ծաղկանց (Ալա-Դաղ )լեռները:
- Բյուրական ( Բինգյոլ ) Մնձուրյան լեռները այժմ քարտեզներում Բյուրական – Մնձուրյան և անտիտավրոս լեռնաշղթաները միասին երբեմն կոչվում են Ներքին Տվրոս, այն սկսվում է Բյուրականից (Բինգյոլ) և վերջանում է արևմուտքում Մնձուրի լեռներով : Բյուրական – Մնձուրյան լեռնաշղթան իր ամբողջ ընթացքում միայն մի տեղ ճեղքված է Լեչեգ – Քղի – Փերի գետով :
-Սերոկի կամ Սերոխի լռները սկսում է Սինմանց գագաթի հարավ – արևմտյան կողմից, Բյուրական գետի արևելյան կողմով ձգվում է մինչև Արածանի հովիտը , այն արձակում է մի լեռնաճյուղ , որը կոչվում է Մերգեմեր : Վերջինիս վրա է գտնվում Ս. Կարապետ (Գլական Հննսկնյան ) հայտնի վանքը:
-Սանջակ լեռները սկսվում են Չավրոչից և ձգվում Բալու քաղաքի մոտերքը, կազմելով ջրբաժան գիծ Քղի և Բյուրականի գետերի միջև:
- Սուրբ լույս ( քրդերեն ՝ Սիպլուս) լեռները, սկսվում են Բագուտ գագաթից , այնուհետև ձգվում հարավ՝ Մնձուրի և Քղի գետերի գետախառնուրդը: Սուրբ լույս և Սանջակ լեռների միջև տարածվում ՝ Լեչեգ- Քղի գետի հովիտը, որն իր տարածքով գրեթե համընկնում է այժմյան Քղի սանջակին:
- Բյուրակն – Մնձուրյան –լեռնաշղթայից դեպի հարավ տարածվող լեռնաճյուղերի մեջ արևմտյանը, կոչվում է Բոկուր- Բաբար կամ Բակուր – Բաբա ,որը սկսվում է Խաղաջուր գագաթից , և ձգվելով դեպի հարավ- արևելք,հասնում Արածանիի աջ ափը՝ Խարբերդ քաղաքի դիմաց:
-Անտիպոնտական լեռները, որոնք կոչվում են նաև Անտիպոնտական Պար , որը սկսվում է Մեծրաց շղթայի հարավային մասից,ամենահայտնի գագաթը Ծաղկավետն է (Դյումլի): Անտիպոնտական Պարի, Պոնտական լեռներից և Արսիան- Մեծրաց (սողանալուղ)լեռնաշղթաների միջև տարածվում է Ճորոխ գետի ավազանը:
-Արսիան –Մեծրացի և Վասպուրականի (Կոտուր-Զագրոսի) լեռնաշղթան , ունիի միջօրեական ուղղություն:Արսիան- Մեծրացի լեռնաշղթան սկսվում է Աճարայի լեռներից և ձգվում հարավ՝ մինչև Կաղզվանե սարահարթը:Վասպուրականի լեռնաշղթան սկսվում է ,մինչև Թոնդուրեկ գագաթը:
Լճերը
Հայկական լեռնաշխարհը ջրառատ երկիր է: Հայկական լեռնաշխարհին առանձնահատուկ տեք են տալիս լեռնային լճերը ,որոնց մի զգալի մասն ունեն հրաբխային ծագում ,իսկ մյուս մասը նախկին ջրային խոշոր ավազանների մնացորդներ են:Հայկական լեռնաշխարհում եղած անթիվ լճերի մեջ իրենց մեծությամբ և նշանակությամբ առաջնակարգ են հատկապես երեքը՝ սևանը, վանը, և Ուրմիան:
4/-Սևանա լիճը (հնում՝ Գեղամա լիճ, Գեղարքունյաց ծով)աշխարհի լեռնային ամենամեծ և բարձր լճերից է, որը ծովի մակերևույթից 1916մ . է, մակերեսը 1416 քառ.կմ-ի , Նորատուսի և Արդանիշի հրվարդաներով Սևանա լիճը բաժանված է երկու անհավասար մասի՝հյուսիս-արևմտյան և հարավ –արևելյան մասում միջին խորությունը 36մ է: Սևանա լճի մեջ թափվում են մոտ 29 գետ և գետակ, Գավառագետը , որն սկիզբ է առնում Գեղամա լեռների կենտրոնական մասից և թափվում Մարտունուց հյուսիս-արևմուտք,Արգիճի (Այրիջա) գետը, որը կազմվում է Արգիճի բարձրավանդակի վրայով հոսող Արևմտյան ,Միջին ու արևելյան Արգիճի գետերից և թափվում Մարտունու մոտ:Վարդենիսի գետը, սկիզբ է առնում Վարդենիսի լեռների ստորոտներից: Մասրիկ գետը,սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների ստորոտից և կտրվելով Մասրիկի դաշտը , թափվում է Սևանի մեջ :
- Վանա լիճը ,(հնում Տոսպի լիճը, Բզնունյաց ծով, Խլաթի լիճ ,Ռշտունյաց լիճ),գտնվում է Հայկական Տավրոսից հյուսիս: Ծովի մակերևույթից բարձր է 1720մ, խորությունը 25մ: Նրա մեջ են թափվում մի շարք գետեր Խուչաբը,որը լճի մեջ է թափվում Վան քաղաքից հարավ, Մարմետը , Բերկրին, կամ (Բանդիմահի գետը),որը սկսվում է Թոնդուրեկ գագաթից, Արճեշը:
-Ուրմիա լիճը (հնում ՝ Կապուտան ծով ,այժմ՝ Ռիզաև)Հին Հայաստանի ամենամեծ ջրային ավազանն է : Ծովի մակերևույթից բարձր է 1330մ, մակերեսը 5775 քառ.կմ, խորությունը 15 մ: Ուրմիայի մեջ թափվող գետերից նշանավոր են Թավրիզի գետը (կամ Աջի- չայ),սկիզբ է առնում Սավալան ու Աղբուղ լեռների կազմած թամքոցից: Սալմաստի (կամ Զուբա չայ)սկիզբ է առնում Զագրոշի լեռների հյուսիսային լանջերից: Իր մեջ ընդունում է Դիլման վտակը ,Նազլու- չայը սկիզբ է առնում Զագրոշի լեռներից և թափվում Շահի թերակղզու դիմաց արևմտյան ափից: Հայկական լեռնաշխարհի ամենափոքր լճերից է Ծովակ Հյուսիսոն ,(Չլդրի լիճ)Արփի լիճ ՝Ախուրյան գետի ակունքում,Մեծամորի լիճը՝ Արագածից հարավ, Մեծ և փոքր Ալ լճերը՝ վարդենիսի և զանգեզուրի լեռնաշղթաների ստորոտին, Գայլատուն (Բալըղ- Գյոլ)` Հայկական Պարի Սինակ գագաթի մոտ Արճակի լիճը՝ Վանա լճից արևելք -արևմուտք Ծովք լիճը(Գյոլջիկ)Հայկական Տավրոսի արևմտյան մասում, և հազարավոր ավելի փոքր լճակներ:
4.. Հակոբյան Երևան ԵՊՀ հրատ.2007թ էջ 35.
Գետերը
Հայկական լեռնաշխարհը , մեծ մասամբ ունենալով հրաբխային – լեռնային ռելիֆ , հարուստ է սառնորակ աղբյուրներով և գետերով: Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող և դեպի Սև ծով հոսող գետերից են ՝ Ճորոխը որի (երկարությունը ՝345կմ), հնում Վոհ, Ոհ ,Ակամսիս, իր Օլթի վտակով , Գյումուշխանեի գետերը ,որի հովտում գտնվում են հնում( Արգիրոկաստրոն)հայտնի արծաթի հանքերը,Գայլը (այժմ՝ Կելկիդ, Հունարեն Լիկոս ), որը սկիզբ է առնում , Անտիպոնտական լեռների արևմտյան լանջերից,և ծովից ոչ հեռու միանալով Իրիս հորդառատ գետին , թափվում է Սև ծով , Ալյուս կամ Հալիսը (այժմ՝Կզըլ- Իրմակ), որը Հայկական լեռնաշխարհից դեպի Սև ծով հոսող գետերի մեջ ամենից երկարն ու ջրառատն է:-Դեպի Պարսից ծոց Հայկական լեռնաշխարհից հոսում են երկու գետ՝ Եփրատը և Տիգրիսը: - Եփրատի երկարությունը 2700կմ , Հայաստանի մասում ՝800կմ ,որը կազմված է երկու ճյուղից՝ Արևմտյան (ֆրատ, Կարա- սու, հայերեն Սև ջուր, արևելյան
-Հայկական լեռնաշխարհից երկու խոշոր գետ հոսում են դեպի Կասպից ծով :Դրանք են Կուր և Արաքս գետերը:
-Կուրն Անդրկովկասի ամենախոշոր գետն է , նա իր վերին հոսանքով պատկանում է Հայկական լեռնաշխարհի գետային ցանցին:Ախալցխայից ոչ հեռու ձախ կողմից իր մեջ ընդունելով Փոցխով ջրառատ գետը , Կուրը շարունակում է հոսել հյուսիս – արևելյան ուղղությամբ : Բորժոմի կիրճից դուրս գալուց հետո նա ընդանում է հարավ- արևելյան ուղղությամբ և կտրելով Արևելյան Վարաստանը , ապա Ադրբեջանը , հասնում է Կասպից ծով: Բացի Փոցխովից , Կուրի մեջ են թափվում Մեծ և Փոքր Կովկասներից սկսվող բազմաթիվ գետեր ՝ ավելի և ջրառատ դարձնելով այն:
Խրամ , սկսվում է Ծալկայից և , մի քանի վտակներ ընդունելուց հետո , թափվում Կուրի մեջ: Նախքան Կուրի մեջ թափվելը այն իր մեջ ընդունում է նաև Դեբեդ գետը: Դեբետը կազմըվում է Զորագետ և Փամբակ գետերից: Դեբետից ներքև , Պապաքարի լեռնալանջերից դեպի Կուր վազում են Կողբ և Կոթ գյուղերի փոքրիկ գետակները:Աղստևը սկիզբ է առնում Ֆիոլետովի լեռնացքի մոտից և շարունակ հոսում անտառապատ ձորերով , Կուրի մեջ են թափվում Հախումը, Տավուղը, Զեգամը(Չակամ),Շամքորը,Գանձակը, (Գյանջա), Կյուրակը, և Թարթառը, որը հնում հայտնի էր Տրտու անունով:
-Արաքսը հնում ՝ Երասխ ,մեծ մասամբ հոսում է Հայկական լեռնաշխարհով : Նա կսում է Բյուրակն բարձրավանդակի սրմանց գագաթի տակից: Արածանիի և Եփրատի ակունքների նման Արաքսի ակունքն էլ ժողովուրդը դարձրել է պաշտամունքի առարկա: Բարձրավանդակի վրայի ջրերը միանալով՝սկիզբ են տալիս չորս առվակների , սրանք էլ իրենց հերթին ,Սրմաց գագաթի լանջին միանալով ՝ կազմում են Արաքսը:Այն որպես մի փոքրիկ գետակ վազում է դեպի արևմուտք և, իր մեջ ընդունելով Բյուրակնի ուրիշ լանջերից իջնող բազմաթիվ վտակներ , թեքվում հյուսիս- արևելք , շարունակում իր ընթացքը մինչև Տվարածատափի դաշտը : Այստեղ Արաքսը ,աջ կողմից իր մեջ Սև ջուր գետն ընդունելուց հետո , ուղղվում է դեպի հյուսիս: Այծպտկունք (Փալանթյոքան) գագաթից արևելք ճեղքում է Հայկական Պարը և դուրս գալիս Վերին Բասենի դաշտը: Ձախ կողմից նրա մեջ է թափվում Դևեբոյնի լեռների տակից սկսվող Մուրաց (Հասանկալա)գետը՝ այստեղից էլ Արաքսը թեքվում է դեպի արևելք և սրընթաց անցնում Ստորին Բասենով ,ապա՝ Կաղզվանով և դուրս գալիս Արարատյան դաշտ:Արաքսի մեջ են թափվում Քասախից , բացի նաև Հրազդանը (Զանգուն) և Ազատգետ,Չանուն ,սկսվում է Սևանա լճից և մինչև Երևան ունի մեծ անկում: Արաքսի ձախակողմյան վտակներից են նաև՝ Ազատը(Գառնի) , Վեդին, Արփան , Նախիջևանը , Երընջակը , Մեղուն, Ողջի (Կապանի), Որոտանը գետը , որն իր ստորին հոսանքում կոչվում է Բարգուշատի գետ և ,որն աջ կողմից թափվում է Հագարի գետի (Աղավնո գետ) ապա միանում Արաքսին : Գայլատուն (Բալըղ- գյոլ ) լճից սկսվող Դեղին գետը (Զանգիմարը ), և Կարմիր գետը, որն իր վերին հոսանքում կոչվում է Կոտուրի գետ:Արաքսի կամուրջները երկար չեն դիմանում :Հենց այդ պատճառով Վերգիլյոսի մոտ, Ք.ա. 70-19 թթ .Հռոմի ստրկացնող լծի դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը համեմատել է իր կամուրջները քանդող Արաքսի հետ՝ :
-Ախուրյան սկսվում է Արփի լճից, հոսում է նախ դեպի արևելք, ապա թեքվում է դեպի հարավ , կտրելով Բազումի ու Շիրակի լեռնային համակարգերին պատկանող լավայի ծերտերը: Շիրակի հարավային մասում Ախուրյանը ,աջ կողմից ընդունելով ավելի երկար Կարսա գետը, միանում Արաքսին:
-Սև ջուրը հնում Մեծամոր գետը: Սկսվում է Մեծամոր լճից և նրա շրջակայքում բխող աղբյուրներից : Գետախառնուրդից մոտավորապես 15 կմ .հեռու ձախ կողմից ընդունում Քասախ գետը, Արտաշատ մայրաքաղաքի դիրքի վերաբերյալ Մ.Խորենացու հաղորդած մի վկայությունից երևում է , որ հնում Սև ջուրը (Մեծամորը) Արաքսին զուգահեռ դեպի արևելք հոսելիս է եղել ավելի հեռու:
Դաշտավայրերը
Հայկան լեռնաշխարհի տարածքի մեծագույն մասը կազմում են Արաքս, Արածանի (Արևելյան Եփրատ ), Արևմտյան Եփրատ , Ճորոխ գետերի ավազանների , Արաքսի և նրա վտակների հովիտներում են տարածվում Տուարածաթափի , Բասենի, Կարսի, կամ (Վանանդ), Շիրակի , Արարատյան , Սուրմալույի , Կոգովիտի , Մակուի,(որի մի մասը, հայտնի էր Ավարայր անունով ), Կարմիր գետի և Նախճավանի , Արգավանդի դաշտերը:Նույնպիսի արգավանդություն ունեն Արածանիի հովտում սփռված Ալաշկերտի , Մանազկերտի (Բալու)ու Խարբերդի և Կարինի (Էրզրումի 0, Դերջանի , Երզնկայի , ու Կամախի դաշտերը:5
Բուսականությունը և կենդանական աշխարհը
Հայկական լեռնաշխարհի կլիմայական պայմանների բազմատեսականությունն իր խոր ազդեցությունն է թողել բուսական աշխարհի վրա՝ այստեղ ևս առաջ բերելով բազմազանություն :Ընդհանուր առմամբ Հայկական լեռնաշխարհի հողը բերի է , որը նպաստում է երկրագործության և անասնապահությանը : Երկրի ցածրադիր մասերում ՝ծովի մակերևույթից 500-1100մետր բարձրության վրա գտնվող հարթավայրերում , Արարատյան դաշտում , Արածանի հովտում,Մեղրու և Ղափանի հովիտներում աճում են մերձարևադարձային տեխնիկական այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են բամբակը, ծխախոտը , բրինձը: Հայկական լեռնաշխարհն ունի խաղողի , ծիրանի , դեղձի և այլ պտուղների բազմաթիվ տեսակներ , որոնք իրենց որակներով չեն զիչում որևէ այլ երկրի պտուղների տեսակներին:Հնագույն բնակիչները գյուղատնտեսական այլ ճյուղերի հետ միասին զբաղվել են նաև այգեգործությամբ : Ցածրադիր գոտում չոր և շոգ կլիմայի պատճառով հողի մեծագույն մասը, ոռոգման պատճառով պատված է փչաբույսերով:Լեռնային գոտու բարձր շերտերում ՝ 1900-2000մետրից վեր , տարածվում են ալպյան մարգագետիները , առանձնապես հարուստ են Բյուրակնյան ,Հայկական Տավրոս, Խոնավ, Մրղուզի, Սևանի , Գեղամա և Զանգեզուրի լեռների բարձրադիր լանջերը :Անտառներով Հայկական լեռնաշխարհը աղքատ է :
թանձրախիտ անտառների ընդարձակ տարածությունները հատուկ են հատկապես հյուսիսային ծայրամասային նահանգներին: Հայտնի է, Արցախ, Գուգարք, Տայք նահանգները, ինչպես նաև Սյունիքի որոշ մասերը : 6.Եղիշեն Արցախի անտառները կոչում է , Մովսես Խորենացին , նկատի ունենալով Տայքի անտառապատությունը , նրա բնությունը բնորոշում է հետևյալ խոսքերով՝:
Անտառը բավականին մեծ տարածություն է գրավում նաև Կարս գետի վերնագավառում՝ Սարիղամիշի շրջակայքում :Հայկական լեռնաշխարհի անտառների ծառատեսակների մեծ մասը լայնատերև է : Առանձնապես տարածված են հետևյալ ծառատեսակները ,կաղնի, հաճարի , բոխի , թխկին , հացենի , կեչի , իսկ Զանգեզուրի ,Լոռու և Արցախի անտառներում մեծ քանակությամբ վայրի պտղատու ծառեր և թփեր , (տանձ, խնձոր, սալոր , մոշ, մոռ):Որոշ շրջաներում (Մեղրի , Ղափան , Սասուն, Վանա լճի ավազան և այլն), անտառային պուրակներ են կազմում ընկուզենիները :Դրանցից նշանավոր են ,Արմավիր մայրաքաղաքի մոտ գտնվող սոսիների պուրակը, Ք.ա3-րդ դ.Բագարանի շրջանում ՝ և Արտաշատ- Դվինի մոտ գտնվող արհեստական անտառը, Խոսրով Բ.Կոտակի օրոք:Խորովի օրոք տնկած այդ անտառը , սկսում է Գառնի բերդի մոտից , տարածվում է Ազատ ու Վեդի գետերի ջրանբարներով ՝ մինչև Դվինի Տիկնունի ապարանքը, ապա այնտեղից էլ մինչև Արտաշատ և Արաքս:Առաջին մասը կոչվում է, իսկ երկրորդը ՝ , որտեղ պահվում էին զանազան տեսակի կենդանիներ որսի համար: Տնտեսական տեսակետից հին և միջին դարերում խոշոր նշանակություն ուներ որդի մի փոքրիկ մի տեսակ, որն ապռում էր Արարատյան դաշտի եղեգնաբույսերի վրա, որից պատրաստում էին լավագույն որակի կարմիր ներկ, որը մատենագրության մեջ հայտնի է անունով, իսկ արաբական աղբյուրներում , կոչվել է, այն մեծ հռչակ ուներ Մերձավոր Արևելքի երկրներում : 8.Բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը , ընտանի կենդանիներից այստեղ տարածված են, ոչխարը, այծը, կովն ու էզը, ձին, գոմեշը, ջորին, էշը ,և թռչուններ:Վայրի կենդանիներից ՝ աղվեսը , նապաստակը , կզաքիսը , գայլը , արջը, բորենին , քարայծն ու վայրի ոչխարը, եղնիկը , ցածր հարավային մասերում ՝նաև առյուծ:
7.Հակոբյան Երևան ԵՊՀ հրատ.2007թ էջ 47
-8. Հայոց պատմություն, Ժամկոչյան .Հ.Գ. Հտ1. Բուհական դասագիրք ,Երևան 1975թ. էջ 12
Բնական Հարստությունները.
9.Հայկական լեռնաշխարհն աչքի է ընկնում իր բնական հարստություններով, ամենից առաջ սեղանի աղով: Աղի երեք նշանավոր հանքավայրերը ՝ Կողբ, Նախիջևանը և Կաղ զվանը ,հայտնի էին վարդագույն ժամանակներից: Հայկական լեռնաշխարհը հայտնի է նաև պղնձի , կապարի ու ցինկի հանքերով: հայտնի են եղել Գուգարքը Տաշիր գավառը , Սյունիքի , Վայոց ձորի , Բաղք, Զորք գավառները : երկաթը ավելի լայն տարածում ուներ,ըստ Անանիա Շիրակացու -ի (7-րդ դ. ) մեջ հիշատակվում է ,որ երկաթով հարուստ են Աղձնիքի երկաթահանքը, կոչվում է, Տուրուբերան և Ուտիք նահանգները, Վանից հարավ , Բերկրի քաղաքի շրջանում և Կարինում (Էրզրում): 10Քարածխով աչքի է ընկնում Արևմտյան Տիգրիսի և Արևմտյան Եփրատի ավազանները:Ազնիվ մետաղներից հիշատակվում են ոսկին և արծաթը: Արծաթի հանքավայրը գտնվում է Հին Հայաստանի հյուսիս- արևմտյան մասում , իսկ ոսկու հանքեր Չորրորդ Հայք աշխարհի Պաղնատուն գավառում , Հայկական Տավրոսի Վանա լճին հատող հատվածը և Սյունիքում:Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմատեսակ շինանյութերով : Երկրում, ավազը, կավը, կրաքարը, տարածված են ամենուրեք: Կան տարբեր գույնի մարմարներ ( Երևանի մոտ , Արզականում, Խոր Վիրապում, Արարատ կայարանի մոտ և այլ տեղերում): Նաև տարածված է (սև , գորշ , վարդագույն և այլն)տուֆերը , որոնցից առանձնապես մեծ հռչակ է վաելում Արթիկի վարդագույն տուֆը : Հրաբխային տարածվածության շնորհիվ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր կողմերում բխում են բազմատեսակ ու բազմաթիվ հանքային տաք ու սառն աղբյուրներ: Դրանք հիմնականում ունեն ածխաթթվային , երկաթային, ծծմբային և ածխաթթվա-ալկալիական բաղադրություն: Հայտնի է Արզնիի ջուրը :Տաք աղբյուրներից հայտնի ՝, (Բացավետ քաղաքից ոչ հեռու, Դիադինի շրջանում), Ջերմուկը ( Սյունիքի Վայոց ձոր գավառում), Կարինի (Էրզրում), և Էրզնկայի Ջերմուկը, ուր կառուցվել են հիանալի առողջարանններ : Հանքային բազմաթիվ աղբյուրներ կան Փամբակ ու Աղստև գետերի ձորերում, Որոտան ու Ողջի գետերի ավազաններում:
Հայաստանը քաղաքակրթված հին աշխարհի բաղկացուցիչ մասերից մեկն էր և իբրև այդպիսին հայտնի էր պատմությա հնագույն ժամանակներից :Հայաստանի հնագույն շրջանի տարածքի վարչական բաժանման վերաբերյալ հիշատակություններ են կատարել Հերոդոտոսը , Քսենոփոնը , Ստրաբոնը, Պլինոսը ավագը , Պտղոմեոսը և այլն: Մեծ Հայքը վարչական առումով բաժանվում էր, Արտաշեսյանների օրոք , զորավորությունների (վարչատարածքային – զինվորական միավորներ)բդեշխությունների ,իսկ Արշակունինների օրոք ՝ նախապատրաստություների ու բդեշխությունների : Սակայն դարեր շարունակ պատմագիրների ու աշխարհագիրների մոտ գործածության մեջ են մտնում Մեծ Հայքի տարածքային այն բաժանումը , որը տրվում է 7-րդ դարի ում, որտեղ Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների , և 191 գավառների , բոլորը միասին: Դրանք էին՝ Տայք, Բարձր Հայք, կամ Կարին աշխարհ, Չորորդ Հայք, Աղձնիք , Կոռճեյք , կամ Կորդվաց աշխարհ, Մոկք , Պարսկահայք, Փայտակարան , Արցախ, Ուտիք , Գուգարք, Տուրուբերան, Կամ Տարոնի երկիրը , Սյունիք, Վասպուրական և Այրարատ : Մեծ Հայքից բացի հայ ժողովուրդը զգալիորեն մեծամասնություն է կազմել նաև Փոքր Հայքում , որն սկզբում գրավում էր միայն Իրիս գետի և նրա աջակողմյան Գայլ գետի վերին և միջին հոսանքների ավազանները: Արաբական պետության ժամանակներից սկսած ՝ մեկը մյուսին փոխարինող արտաքին նվաճողները աղավաղել , փոխել են Հայաստանի աշխարհագրական անունները : Այդ պատճառով էլ մենք Հայաստանում հանդիպում ենք ամենատարբեր օտարածին աշխարհագրական անունների : Բայց սակայն բնակչության հիմնական զանգվածները մնացին հայ ,իսկ հայի ոգին կոտռել հնարավոր չէ:
Գրականության ցանկ
1.Հակոբյան Երևան ԵՊՀ հրատ.2007թ .
2. Հայոց պատմություն, Ժամկոչյան .Հ.Գ. Հտ1. Բուհական դասագիրք ,Երևան 1975թ