մի լեռ : Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությանբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին:
Այսպես թուլակազմները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակ
Вы уже знаете о суперспособностях современного учителя?
Тратить минимум сил на подготовку и проведение уроков.
Быстро и объективно проверять знания учащихся.
Сделать изучение нового материала максимально понятным.
Избавить себя от подбора заданий и их проверки после уроков.
Просмотр содержимого документа
«Մխիթար Գոշ. Առակագիր»
Ինչպես գիտենք, առակը գրական մի ժանր է, որտեղ այլաբանության միջոցով հեղինակը առաջ է քաշում և քննադատում վատ արարքները։ Ստորև ներկայացված են Մխիթար Գոշի առակներից միքանիսը։
Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։ Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.
— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։
Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.
— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։ Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։
Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։
Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։
Առակը լռեցնում է այն մարդկանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։
Առակի միտքն այն է, որ աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։
Երկրում կար շատ բարձր ու անմատչելի
մի լեռ : Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությանբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին:
Այսպես թուլակազմները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին: