kopilkaurokov.ru - сайт для учителей

Создайте Ваш сайт учителя Курсы ПК и ППК Видеоуроки Олимпиады Вебинары для учителей

Բազմանիշ թվի և միանիշ թվի քանորդը գտնելը

Нажмите, чтобы узнать подробности

Ինրպես  բազմնիխ  թռւյ  հյկօկկ;

Вы уже знаете о суперспособностях современного учителя?
Тратить минимум сил на подготовку и проведение уроков.
Быстро и объективно проверять знания учащихся.
Сделать изучение нового материала максимально понятным.
Избавить себя от подбора заданий и их проверки после уроков.
Наладить дисциплину на своих уроках.
Получить возможность работать творчески.

Просмотр содержимого документа
«Բազմանիշ թվի և միանիշ թվի քանորդը գտնելը»

ԱՇԽԱՐՀԻ` հին, նոր,

չբացահայտված

ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ







Բարև Ձեզ, այսօր դասարանի 3-րդ դասարանի աշակերտները սիրով ուզում են Ձեր ուշադրությանը ներկայացնել մի գիտահանրամատչելի և ուսանելի բաց դաս “Աշխարհի 7 հրաշալիքները” թեմայով:

Հուսով ենք այն Ձեզ դուր կգա:

Այսօր արդեն գոյություն ունի աշխարհի 7 հրաշալիքների 2 սերունդ. Հին աշխարհի 7 հրաշալիքները, որոնք ընտրվել էին դեռևս մ. թ. ա. II դարում, և աշխարհի նոր 7 հրաշալիքները, որոնց ընտրությունը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին:


Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույցգրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում:


Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա: 


Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում  ամենամեծ` Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հզ. ստրուկ:


Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես): Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից):



Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից:



Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի  Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը կանգուն է եղել 56 տարի: Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:




Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:


Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են  Բրիտանական թանգարանում: 


Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:



2-րդ խումբ

Այժմ ուզում ենք ներկայացնել աշխարհի նոր 7 հրաշալիքները, որոնց ընտրությունը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին: Քվյարկությանը մասնակցել են հարյուր միլիոն մարդ ընտրվել են հետևյալ կոթողները:


Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ` ժայռերի մեջ: Մ. թ. ա. VI դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը: Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ:  Քաղաքը համարվել է առևտրի խոշորագույն կենտրոն:


Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6,5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6,6 մ է: Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. IV–III դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թ.) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը: Պարիսպի երկարությունը 8851,8 կմ է: Այդ կառույցը միակն է, որ երևում է լուսնից: Այն հաճախ անվանում են աշխարհի ամենամեծ «գերեզմանոց», քանի որ կառուցելու ժամանակ շատ աշխատողներ են մահացել բարդ և տաժանակիր աշխատանքի պատճառով:



Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին: Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար: Պահպանվել է Կոլիզեումի մի մասը:  Կոլիզեյը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է եղել: Անունը ստացել է իր հսկայական չափերի համար: Ունի 180մ երկարություն, 56մ լայնություն, 48,4մ բարձրություն: Ունի 80 կարգ աստիճաններ


Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր: Հավանաբար հիմնադրվել է VIII դարում: XI դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թ-ին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները: Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն: Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ:


Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»: Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.: Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր: 1911 թ-ին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յելի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը: Քաղաքը գտնվում է լեռան վրա, ծովի մակերևույթից 2450մ բարձր: Այն անվանվում են նաև «Երկնային քաղաք» կամ «Քաղաք ամպերի մեջ» իսկ երբեմն էլ՝ «Ինկերի կորած քաղաք»



Թաջ Մահալը (հայերեն` Թագի պալատ) Ջահան  շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–52 թթ-ին` Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ: 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով: Թաջ-Մահալի դամբարանը գտնվում է Հնդկաստանում և կառուցման աշխատանքները տևել են 21 տարի: Կառուցել է Շահ Ջահանն իր կնոջ` Մուրմազ Մահալի համար: Տեղանքը համարվում է նաև նրանց գերեզմանոցը: Այն մաքրության և հավերժական սիրո խորհրդանիշն է: Մարմարի յուրահատկությունն այն է, որ  առավոտյան լույսի ներքո  սպիտակ է, իսկ գիշերվա ընթացքում  արծաթափայլ երանգ է ստանում:



Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա` ծովի մակերևույթից 704 մ բարձր: Կառուցվել է 1922–31 թթ-ին, բարձրությունը 37 մ է: Բրազիլիայում` Կորկովադու լեռան վրա է գտնվում Հիսուսի արձանը՝ ձեռքերը լայն տարածած: Երկարությունը 38մ է, իսկ պատվանդանի երկարությունը 8մ է, քաշը 1145տ է , ձեռքերի երկարությունը 30մ է: Ամեն տարի այնտեղ այցելում է 1,8 միլիոն զբոսաշրջիկ: Այն համարվում է Րիո-դե-Ժանեյրոյի խորհրդանիշը: Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին: Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է:





Աշխարհի նոր 7 չբացահայտված հրաշալիքների մտահղացման հեղինակն էր կինոռեժիսոր Բերնարտ Վեբերը: նա կազմեց 77 այժմ գոյություն ունեցող օբյեկտների ցուցակը: Այժմ ուզում ենք ներկայացնել չբացահայտված նոր հրաշալիքները:

Աթենքի Ակրոպոլիսը ---Ակրոպոլիսը հին հունական քաղաքների բարձրադիր մասն է: Այստեղ են կառուցվել տվյալ քաղաքը հովանավորող աստվածների տաճարները: Ակրոպոլիսը իրենից ներկայացնում է 156 մետր երկարությամբ և 170 մետր լայնությամբ մի կառույց: Այն ծառայում էր որպես Ատտիկայի թագավորական անառիկ նստավայր:



Մետաղյա սյունը Հնդկաստանում---- Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում է գտնվում աշխարհի ամենահնելուկային և դեռևս չբացահայտված գաղտնիքներով մի գեղեցիկ երկաթյա սյուն: Այս սյան վրա կա սանսկրիտներով բանաստեղծություններ: Այն կանգնեցվել է 381-414 թթ-ին: Սյան բարձրությունը 7.3մետր է, 6.5 տոննա կշիռով, տրամագիծն 42 սմ. Է; Սյունը միաձույլ է և 1500 տարիների ընթացքում կորոզիայի չի ենթարկվել: պարզ է, որ այս սյան մետաղնը քիմիական կառուցվածքով շատ մոտ է լուսնային մակերևույթի մետաղին, որը երկրային պայմաններում չի ժանգոտվում:

Սթոուն Հենդչ------Հնադարյան կոթողը Անգլիայում է, որը տարեկան է համարվում, այն հին է Եգիպտական բուրգերից: Սթոուն Հենդչը հսկայան քրե սյուներով շրջանաձև կառույց է, որը կազմված է մեգալիպտից, քարե բեկորներից: Սթոուն Հենդչ ծագման մասին տարբեր կարծիքներ կան, որ այն հնում եղել է աստղադիտարան և ծառայել է որպես արևային և լուսնային օրացույց և այդ ապացուցում է, որ այն արեգակնային հանմակարգի մոդելն է:



Քարահունջ----Այն գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Իր տեսակի մեջ առանձնահատուկ և լիովին չուսումնասիրված է: Հուշարձանը որոշակի դասավորությամբ մի քարերի համալիր է: Այն ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կա վարկած,որ զորաց քարերը իրենցից ներկայացնում են երկնային լուսատուների շարժը դիտելու և ժամանակը չափելու աստղադիտարան: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր: Այն շատ նման է անգլիական Սթոոջնհենջը:



Ազատության Արձանը----- գտնվում է ԱՄՆ-ում է :Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու Յորքի թաղամաս Մանհեթնից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Աստվածուհին մի ոտքով կանգնած է կոտրված շղթաների վրա, աջ ձեռքում ջահ է, ձախում` «հուլիսի 4, 1776 թ.» փորագրությամբ տախտակ` անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը: Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը: Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամաքները՝ ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության: Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստությամբ երեսպատման պղնձե նրբաթիթեղները` 31 տոննա:  բարձրությունը 93 մետր է:





Կայսրական Պալատ Գուգուն------Արգելված քաղաքը ամենամեծ խալատական տաճարախումբն է, որը գտնվում է Պեկինի կենտրոնում: Այստեղից 24 իմպերատորներ Մին և Ցին արքայատոհմերից 500 տ-ի ղեկավարել են Չինաստանը: Այս պալատ քաղաքը կառուցվել է 1406-1420թթ., որի ընդհանուր մակերեսը 720 հազ. Քառակուսի կիլոմետր է: Պալատական համալիրն ունի 9999 սենյակներ: Համալիրն պարսպապատ է, որի երկարությունը 3400 մ. է: Պալատական համալիրի կառուցմանը մասնակցել են 1 մլն մարդ և 100 հազար մասնագետներ, այդ թվում արվեստագերներ, նկարիչներ, փորագրիչներ:



Տերակոտյան բանակը Չինաստանում ----Կավից ծեփած զինորների բանակը թաղված է 1.5 կմ արևելք կայսերական շիրիմից: Շիրմափորերը ունեն 4-8 մ. խորություն:Այս բանակը կազմված է մոտ 7 հազար զինվորներից, ձիերից, որոնք թաղվել են 210-209մ.թ.ա. չինական կայսր Ցին Շիհուսնիդի հետ: Բոլոր զինվորները անհատական աշխատանքներ են և ունեն տարբեր կերպարներ,հագուստներ զենքի տեսակներ:



Մեծ Սֆինքսը----Արձանը քանդակված է կրաքրի մի զանգվածից, որի երկարությունը 72 մետր է, իսկ բարձրությունը 20 մետր է: Սֆինքսը խորհրդանշում է խոհեմություն, ուժ, հզորություն և իշխանություն: Գիզայի Սֆինքսը աշխարհի ամենամեծ պահպանված սֆինքսն է, որը հսկում է Քեոփսի, Հեֆրենի Մեկերինիի բուրգերը: Ըստ լեգենդի այն Սֆինքսը Հորա աստծո կերպարն է, որը հետևում է ինչպես է ծագում արևը` Ռա աստվածը:



Մայաներ- Քարե հսկա արձաններ-----Քարե հսկա արձաններ են, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում փոքրիկ կղզիում և պատկանում են Չիլիին: Արձանները պատրաստված են հրաբխային խարամից, որոնց բարձրությունը 5-7 մետր է, իսկ ավելի ուշ պատրաստվածները 10-12 մետր են և կշռում են մոտ 5 տոննա : Մոաի կոչվող այս արձանները կղզու բնակիչների հինավուրց պաշտամունքի մասն են կազմում և կառուցվել են 1250-ից 1500 թթ. ընկած ժամանակաշրջանում: Ամենածանր մոաին կշռում է 86 տոննա:















Tourist -----Good day! I am a tourist and I know that you have an ancient country. I want to know more about Yerevan. Do you understand? Can you help me?





Այո, այո մենք հասկանում ենք և’ անգլերեն, և’գերմաներեն, բայց սիրով կպատասխանենք ձեզ մեր քաղզրաբառ հայոց լեզվով: Ինչքան էլ աշխարհում կան հիանալի վայրեր, այնուամենայնիվ հայերի համար ամենահիանալի վայրը հայրենիքն է, քանի որ յուրաքանյուր հայի համար համար այն սեր , ուժ, նվիրում է: Եվ վերջապես Հայստանը մեր տունն է: Մենք սիրով կներկայացնենք Ձեզ մեր սիրելի մայրաքաղաքը:

Մատենադարան

Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը և հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն



Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփ - այություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն:



Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր: Մատենադարանի հ ավաքածուի հիմքը կազմում է Հայոց կաթողիկոսարանի ձ եռագրատունը , որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, իսկ 1441-ին վերահաստատվել է իր հիմնադրման վայրում` Ս. Էջմիածնում:



1892թ. Մատենադարանում կար 3158: 1915թ. Մատենադարան են մուտք գործում Վասպուրականից բերված (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան և այլն), ինչպես նա և Թավրիզից ստացվ ած 1628 ձեռագիր: Շուտով Մատենադարան են բերվում նա և Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերության, Եր և անի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագրական հավաքածուները: Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Ար և շատյանը: 2008-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր` Հրաչյա Թամրազյանը:



Ա նցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագիտական հիմնարար արժեք ունեցող աշխատություններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ և այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:



Մատենադարանը բազմաթիվ ձեռագրեր է ձեռք բերել նա և գնման միջոցով: Որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 50-ամյակը Մատենադարանը դիմավորում է նոր մասնաշենքի շինարարությամբ, որն իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու վերահսկողությամբ և որն անհամեմատ կմեծացնի այս հաստատության հնարավորությունները նրա գործունեության բոլոր բնագավառներում :

ՀՀ հրապարակ

Հանրապետության Հրապարակը Հայաստանի սիրտն է, միակն իր «երգող շատրվաններով», կենտրոնական հատվածում` հրաշալի խճանկարային գորգով, որի տակ գտնվում են 3000 տարվա պատմություն ունեցող փլատակներ: Ճարտարապետական այս համալիրը ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Հրապարակի տեսքը ձևավորում են հինգ յուրօրինակ շենքեր` կառավարական տան, կապի նախարարության և արհեստակցական միությունների, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքերը:

Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի առջև կառուցված է յոթ շատրվաններից բաղկացած ընդարձակ ջրավազանի համալիր, որն ավելի է ընդգծում հրապարակի ձվաձև կառուցվածքը: Ջրային հայելու մեջ արտացոլվում են նրան շրջապատող կառույցները, իսկ ջրային մեծ մակերեսն ու ջրառատ շատրվանները մշտական զովություն են պարգևում ամառային շոգ օրերին: Ավանդույթ է դարձել հարսանյաց շքախմբի պտույտը երեք անգամ հրապարակի շուրջը, ինչը խորհրդանշում է նորապսակների միասնությունը: Տոնական օրերին հրապարակում կառուցվում է հատուկ բեմ, ուր, բաց երկնքի տակ, տեղի են ունենում համերգներ, որ որոնք , որպես կանոն, ավարտվում են հրավառությամբ :



ՀՀ պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանն այն վայրն է, որտեղից պետք է սկսել ծանոթությունը Հայաստանի հետ: Այցելությունը պատմության թանգարան կարելի է անվանել «ճանապարհորդություն ժամանակի» մեջ: Սրահներում ցուցադրված են հազարամյակների պատմություն ունեցող ցուցանմուշներ` 2000 տարվա հնության արծաթե ու ոսկյա մետաղադրամներ, 1000-ամյա Անիի մանրակերտը (961-1045 թվականներին Հայաստանի մայրաքաղաքն էր և հայտնի էր «1000 ու 1 եկեղեցու քաղաք» անվանումով), հայկական ու հունական կավե հնագույն ամանեղեն, եկեղեցական փայտյա դռներ` յուրահատուկ փորագրություններով, գունեղ գորգեր, զենքեր ու յուրատեսակ արդուզարդեր :



Թանգարանի յուրաքանչյուր ցուցանմուշը Հայաստանի անցյալի, հայկական ոգու ու բազմադարյա մշակույթի անխոս վկայությունն է: Ժամանակակից Երևանի կենտրոնում գտնվող Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուներին հնարավորություն է տալիս ճանաչել ու հասկանալ Հայաստանն ու հայերին:

Կասկադ

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ» համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ:



Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրված վայրերից մեկն է:



Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ա . Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932 թ .- ին : Թատրոնի շենքը կառուցվել է 1940 թ .- ին : Թատրոնի հիմնադրման գործում անգնահատելի ավանդ ունեն նշանավոր դիրիժորներ Գ . Բուդաղյանը Կ . Սարաջևը , թատրոնի մեներգիչներ Հ . Դանիելյանը , Շ . Տալյանը , նկարիչ Մ . Սարյանը և այլք : 1933 թ . հունվարի 20- ին բեմ բարձրացավ Ա . Սպենդիարյանի Ալմաստ օպերան ` դառնալով հայկական պրոֆեսիոնալ օպերային թատրոնի հիմքը : 1938 թ .- ին հայկական առաջին և միակ օպերային թատրոնն անվանակոչվեց Ա . Սպենդիարյանի անունով :

Այսօր թատրոնի նվագախումբը , երգչախումբը և բալետային խումբը հաջողությամբ ղեկավարում են նոր սերնդի արվեստագետներ , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Դուրգարյանը , ՀՀ վաստ . արտիստ Կարեն Սարգսյանը և ՀՀ ժող . արտիստ Հովհաննես Դիվանյանը՝ բարձր պահելով 75- ամյա օպերային թատրոնի երաժշտական ավանդույթները :

:

Երգ----“Իմ սրտի մայրաքաղաք”




Получите в подарок сайт учителя

Предмет: Математика

Категория: Уроки

Целевая аудитория: 3 класс

Скачать
Բազմանիշ թվի և միանիշ թվի քանորդը գտնելը

Автор: Մարուսյա Բաբայան

Дата: 07.05.2020

Номер свидетельства: 548935


Получите в подарок сайт учителя

Видеоуроки для учителей

Курсы для учителей

Распродажа видеоуроков!
1500 руб.
2500 руб.
1410 руб.
2350 руб.
1360 руб.
2260 руб.
1240 руб.
2070 руб.
ПОЛУЧИТЕ СВИДЕТЕЛЬСТВО МГНОВЕННО

Добавить свою работу

* Свидетельство о публикации выдается БЕСПЛАТНО, СРАЗУ же после добавления Вами Вашей работы на сайт

Удобный поиск материалов для учителей

Проверка свидетельства