kopilkaurokov.ru - сайт для учителей

Создайте Ваш сайт учителя Курсы ПК и ППК Видеоуроки Олимпиады Вебинары для учителей

Մակերես:Մակերեսի հաշվում

Нажмите, чтобы узнать подробности

Մակերեսի  մասին: ԻՆՉՊԵՍ  հաշվել պատկերի  մակերեսը;

Вы уже знаете о суперспособностях современного учителя?
Тратить минимум сил на подготовку и проведение уроков.
Быстро и объективно проверять знания учащихся.
Сделать изучение нового материала максимально понятным.
Избавить себя от подбора заданий и их проверки после уроков.
Наладить дисциплину на своих уроках.
Получить возможность работать творчески.

Просмотр содержимого документа
«Մակերես:Մակերեսի հաշվում»




ԶԵԿՈՒՑՈՒՄ



ԹԵՄԱ՝ Հիպերակտիվ երեխաների հոգեբանական բնութագիրը



Դասվար` Մարուսյա Բաբայան











2016թ.













1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ



Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են ''հիպերակտիվ''։ Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր` փողոցում, տրանսպորտում, խանութում և դպրոցում։ Հիպերակտիվ երեխաները համընդհանուր ուշադրության առարկա են դառնում իրենց անտքնաջանության, իմպուլսիվության, որևէ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառով։ Նրանք ''անհարմար են'', մարդուն գրգռում և հունից հանում են։ Շրջապատողների մեկնաբանությունները նման դեպքերում խիստ ավանդական են. ''Ո՞ւր են նայում ծնողները, այ եթե իմ երեխան լիներ, ես նրան մի լավ դաս կտայի''; ''Ահա և Ձեզ ծնողների անուշադրության արդյունքը'', ''Մայրն ազատություն է տվել'', ''Հայրը ոչ մի անգամ անկյուն չի կանգնեցրել''։ Մինչդեռ միայն ծնողներին է հայտնի, թե որքան դժվար է նման երեխայի հետ, և թե որքան ջանքեր ու մեթոդներ են գործադրել իրենք, որպեսզի երեխան գոնե մի փոքր սովորի ինքն իրեն վերահսկել։

 Հիպերակտիվ երեխան հեշտ փորձություն չէ ո'չ ընտանիքի, և ո'չ էլ շրջապատողների համար։ Հենց այսպիսի երեխաներն են ընկնում բարուրասեղանից, ընկնում մեքենաների անիվների տակ, մատները մտցնում վարդակների մեջ, շուռ են տալիս եռացրած ջրով կաթսաները, քաշում թափառական շների պոչից, ընկնում կոյուղու հորերի մեջ... Դպրոցում նման երեխաները բարդացնում են իրենց համադասարացիների և ուսուցիչների կյանքը. չեն կարողանում կենտրոնանալ, ամբողջ ժամանակ պտտվում են, խոսում, չարություն անում, կարող են դասի ժամանակ ծեծկռտուք սարքել կամ պարզապես սկսում են քայլել դասարանում։

Սակայն այն, որ առաջին հայացքից թվում է վատ վարքագիծ, անդաստիարակություն կամ քմահաճույքի արգասիք, հաճախ հանդիսանում է նյարդային համակարգի ֆունկցիաների լուրջ խանգարում։



2. ԱԽՏՈՐՈՇՈՒՄ



Գոյություն ունեն մանկական հիպերակտիվության պատճառները մեկնաբանող տարբեր կարծիքներ։ Դա կարող է պայմանավորված լինել ժառանգական առանձնահատկությամբ, գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք երեխան տարել է կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Սակայն այս ամենը կարող է ախտորոշել միայն հմուտ նյարդաբանը հատուկ հետազոտություններ անցկացնելուց հետո։ Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաև խոսելու խանգարումներ։ Հիպերակտիվությունը կարող է լինել մարմնի մեծ զանգված ունեցող նորածնի մոտ ծննդաբերական վնասվածքի, ինչպես նաև տևական կամ, ընդհակառակը, արագընթաց ծծնդաբերության ժամանակ ստացված վնասվածքի արդյունք։

Վերջին ժամանակներում նյարդաբանները հաճախ ախտորոշում են` ''ուշադրության պակասի ախտանիշ'' հիպերակտիվությամբ (ՈՒՊԱՀ)'', որի հետ են կապում վարքագծի խանգարումները և նախադպրոցական ու դպրոցական տարիքում ուսման մեջ դժվարությունները, շրջապատողների հետ փոխհարաբերությունների խնդիրները։ ՈՒՊԱՀ-ի հիմնական դրսևորումների մեջ են մտնում ուշադրության փոփոխությունները (նրա պակասը), իմպուլսիվության և հիպերակտիվության ախտանիշները։ Եթե հիպերակտիվության ախտանիշները երեխայի մեծանալուն զուգընթաց վերանում են, ապա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցել մարդուն երկար տարիներ` հիմք ծառայելով նևրոզի և սոցիալական անհարմարվածության համար։

 Սակայն մանկական հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ։ Այս պարագայում ծանրակշիռ խոսքը մասնագետինն է։ Ծնողները ոչ միշտ են ընդունակ հավուր պատշաճի գնահատել իրենց երեխային. նրանք կարող են չնկատել լուրջ շեղումները, մյուսները, ընդհակառակը, ''տաքարյուն'' երեխաներին բնորոշ ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը գնահատում են որպես նորմայից ''շեղվածություն''։





3. Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Հիպերակտիվ երեխա, չպատժե'լ



 Անկախ նման երեխաների հիպերակտիվության բնույթից` չի կարելի նրանց ամբողջ ժամանակ նախատել և պատժել, քանի որ դա կարող է է'լ ավելի սաստկացնել նրանց վիճակը։ Սակայն լուրջ դեպքերում մասնագետի անընդհատ օգնությունը ցանկալի է, եթե ոչ պարտադիր։ Ինչպես ցույց է տալիս փորձը, լավագույն արդյունքների կարելի է հասնել միայն ծնողների, ուսուցիչների, հոգեբանի, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքային բուժում նշանակող նյարդաբանի միասնական ջանքերի զուգակցման արդյունքում։ Սակայն ամեն դեպքում հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է ծնողների վրա, որոնց սպասվում է իրենց երեխայի հետ երկար տարիների համառ և հետևողական աշխատանք, և, որպես կանոն, նրանց ջանքերը արդարացվում են։ Դժվար է, իհարկե, հույսը դնել այն բանի վրա, որ հիպերակտիվ երեխան կարճ ժամանակում կդառնա լսող, քնքուշ և հանգիստ։ Սակայն միանգամայն իրական է սովորել ապրել նման մարդու կողքին, համագործակցել նրա հետ և նրա վարքագիծը շրջապատողների համար ''ընդունելի'' դարձնել։

 Այդ պարագայում ցանկանում ենք փոքրիկ չարաճճիների ծնողներին տալ մի շարք խորհուրդներ։ Որոշակի կանոններին հետևելը ծնողներին կարող է զգալի կերպով օգնել հիպերակտիվ երեխաների դաստիարակման գործընթացում։

  1. Անպայման աշխատե'ք խորհրդակցել նյարդաբանի հետ։

  2. Երեխային որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացրե'ք։

  3. Հաշտվե'ք այն մտքի հետ, որ ընտանիքի ապրելակերպը երկար տարիներ պայմանավորված է լինելու երեխայի հետաքրքրություններով։

  4. Արե'ք ամենը Ձեր հիպերակտիվ երեխային ''շրջանակի'' մեջ դնելու համար։ Այդ նպատակով փորձե'ք հնարավոր չափով նվազեցնել արգելքների ընդհանուր քանակությունը։ Բայց այն արգելքները, որոնք վերաբերում են երեխայի և շրջապատողների անվտանգությանը, պետք է լինեն անսասան (չի կարելի դուրս վազել փողոցի անցանելի մաս, ձեռք տալ էլեկտրալարերին, չլմփացնելով վազել ջրափոսերի վրայով, երբ շրջապատում կան անցորդներ և այլն)։ Երեխան պետք է իմանա, որ ձեր ''ՉԻ ԿԱՐԵԼԻ''-ն երկաթյա է, իսկ վերջինիս խախտմանը կհետևի ''ամենասարսափելի'' պատիժը։ Իսկ փոքրիկ ստորությունների հետ, որոնք անխուսափելիորեն կգործի ձեր ''սիրո փոքրիկ արգասիքը'', դուք ստիպված կլինեք հաշտվել. ի՞նչ արած, մանրուքներին պետք է դիմանալ։

  5. Շատ հստակ սահմանագծե'ք ''տանը'' և ''տանից դուրս'' հասկացությունները։ Խիստ արգելքների քանակը (և համապատասխանաբար պատիժներինը) պետք է հիմնականում վերաբերի շրջապատի հետ շփվելուն վերաբերող ցանկալի վարքագծին։

  6. Նախօրոք պայմանավորվե'ք երեխայի հետ վարքագծի այս կամ այն կանոնների մասին, տվե'ք նրան ընտրության հնարավորություն, օգտագործե'ք խրախուսանքների և պատիժների ճկուն համակարգ։

  7. Որքան հնարավոր է շատ զբաղեցրե'ք երեխային խաղերով, որոնք նպաստում են ուշադրության ձևավորմանը, կենտրոնանալու ունակության ձեռք բերմանը (դրա համար հարմար են ''գտի'ր տարբերությունը'' շարքից նկարները, ծեփագործությամբ զբաղվելը, խճանկարներ կազմելը, նկարելը և այլն)։ Նման կարգի դաստիարակչական ''վարժանքներն'' ավելի լավ է կատարել առավոտյան և օրվա առաջին կեսին, քան երեկոյան ժամերին։

  8. Նախօրոք պատրաստվե'ք դպրոցին։ Տրամադրվե'ք, որ երեխան տառեր է բաց թողնելու, մինչև վերջ չի գրելու բառերն ու նախադասությունները։ Ամենահասարակ օրինակներում սխալներ է թույլ տալու ոչ թե թույլ մտածողության կարողության հետևանքով, այլ այն պատճառով, որ անուշադիր է։ Պետք չէ նրան անընդհատ նախատել, անհրաժեշտ է մեթոդաբար օգնել։

  9. Տվե'ք երեխային առաջադրանքները կատարելու համար հստակ հրահանգներ։ Մի' ծանրաբեռնեք նրան` հաշվի առնելով, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակ կենտրոնանալու աշխատանքի միևնույն տեսակի վրա։ Պարապմունքները բաժանե'ք կարճ ժամանակահատվածների։ Փոքրիկ հանգստի ժամանակ թո'ւյլ տվեք երեխային խաղալ մի որևէ շարժունակ խաղ կամ պարզապես վազել։ Աստիճանաբար ուսման տևողությունը երկարացրե'ք։

10.Հանգի'ստ մնացեք ցանկացած իրավիճակում, քանի որ առանց ձեզ զսպելու հաջողությունների հասնելն անհնար է։ Եթե Դուք զգում եք, որ կարող եք բռնկվել, հանգիստ թողեք ինքներդ ձեզ, դո'ւրս եկեք սենյակից և արե'ք այն, ինչը հաճախ օգնում է վերականգնելու ինքնատիրապետումը և մտքերի սթափ ընթացքը (զանգահարե'ք ընկերուհուն, լաց եղե'ք, թուլանալու համար մի քանի վարժություն կատարե'ք, ցնցուղ ընդունե'ք, թեյ կամ սուրճ ըմպե'ք, կարելի է նաև մի փոքր ուտել)։

11.Երեխայի հետ պարապմունքների ժամանակ ստեղծե'ք լավագույն տրամադրվածությունը. ''Քեզ մոտ ամեն ինչ կստացվի'', ''Փորձի'ր ևս մեկ անգամ'', ''Իսկ եթե մենք այսպե՞ս անենք''։ Փորձե'ք բարյացակամ, բայց խիստ լինել։ Անգամ ամենաչնչին հաջողությունների համար անմիջապես խրախուսե'ք երեխային` չթողնելով ''հետոյին''։

12.Մի' քաշքշեք երեխային, եթե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Կարելի է անգամ հենց առաջին փորձերից նվազեցնել կարգապահության պահանջները` հաջողության զգացողություն ձևավորելու նպատակով։

13.Երեխայի հետ շփման ընթացքում անընդհատ օգտագործե'ք խրախուսական շարժումներ` շոյելով երեխայի գլուխն ու գրկելով նրան։

14.Խոսե'ք մանկապարտեզի դաստիարակի կամ ուսուցչի հետ։ Հանգիստ պատմե'ք երեխայի դաստիարակման Ձեր ''ռազմավարության'', ինչպես նաև հաջողությունների և անհաջողությունների մասին։ Ջանքեր գործադրե'ք, որպեսզի ուսուցիչը հասկանա, որ գործ ունի նյարդային համակարգի որոշակի խնդիրներ ունեցող երեխայի հետ։

15.Աշխատե'ք այնպես անել, որպեսզի երեխան միշտ զգա Ձեր սերն իր հանդեպ։

Որքան հնարավոր է շատ զբաղեցրե'ք երեխային խաղերով, որոնք նպաստում են ուշադրության ձևավորմանը, կենտրոնանալու ունակության ձեռք բերմանը (դրա համար հարմար են ''գտի'ր տարբերությունը '' շարքից նկարները, ծեփագործությամբ զբաղվելը, խճանկարներ կազմելը, նկարելը և այլն)։ նման կարգի դաստիարակչական ''վարժանքներն'' ավելի լավ է կատարել առավոտյան և օրվա առաջին կեսին, քան երեկոյան ժամերին։

 







4. Ուսման անընդունակությամբ երեխաններ

Հաճախ ծնողներին անհանգստացնում են իրենց երեխաների ուսման խնդիրները դպրոցում: Վատ սովորելու բազմաթիվ պատճառներ կան, բայց ամենատարածվածը հատուկ անընդունակցությունն է ուսման նկատմամբ: Ուսման անընդունակությամբ երեխաների մտավոր կարողությունը սովորաբար նորմալ մակարդակի վրա է լինում: Նրանք ջանում են հետեւել հանձնարարություններին կենտրոնանալ, եւ իրենց լավ պահել տանը եւ դպրոցում: Բայց բոլոր ջանքերի հետ մեկտեղ, նրանք չեն կարողանում կատարել դպրոցական հանձնարարությունները եւ ետ են մնում: Ուսման անընդունակությունը հանդիպում է դպրոցական տարիքի 10 երեխաներից մեկի մոտ: Ենթադրվում է, որ ուսման անընդունակությունների պատճառը դժվարություններն են նյարդային համակարգում, որոնք ազդում են տեղեկություն ստանալու, ընկալելու եւ հաղորդակցվելու վրա: Խնդիրը կարող է նաեւ փոխանցված լինել գեներով: Ուսման անընդունակություններով երեխաների մի մասը նաեւ հիպերակտիվ են լինում՝ անկարող են հանգիստ նստել, երկար ժամանակով ուշադրությունը պահել մի բանի վրա, չշեղվել:
Մանկապատանեկան հոգեբույժները նշում են, որ ուսման անընդունակությունը բուժելի է: Այնուամենայնիվ, եթե խնդիրը շուտ չի հայտնաբերվում եւ բուժվում, հետեւանքները կարող են ճակատագրական եւ բումերանգային լինել: Օրինակ՝ եթե երեխան տարրական դասարաններում չի սովորում, նա ի վիճակի չի լինի հանրահաշիվ հասկանալու բարձր դասարաններում: Երեխան, որը գերագույն դժվարությամբ ջանում է սովորել, ավելի ու ավելի է նեղվում անհաջողություններից, եւ նրա մոտ զարգանում են հուզական խնդիրներ, ինչպիսին են ցածր ինքնագնահատականը անվերջ անհաջողությունների պատճառով: Ուսման անընդունակությամբ որոշ երեխաներ վատ վարքագիծ են հանդես բերում դպրոցում, որովհետեւ նրանք ավելի շուտ համաձայն են ունենալ վատ, քան հիմար երեխայի համբավ: 
Ծնողները պետք է տեղյակ լինեն ուսման անընդունակության ամենահաճախակի նշանների մասին:

Երբ երեխան՝
դժվարություններ ունի հանձնարարությունները հասկանալու և դրանց հետևելու մեջ
ի վիճակի չի մտապահել այն, ինչ իրեն հենց նոր ասացին
չի կարողանում վարժ կարդալ, գրել, ունի խնդիրներ մաթեմատիկայի հետ, եւ առհասարակ անհաջողություններ ուսման մեջ
դժվարությամբ է տարբերում աջը ձախից, ճանաչում տառերը, կամ գրելից տառերը, բառերը կամ թվերը հակառակ տեղերում է գրում, (օրինակ՝ 25-ի փոխարեն գրում են 52, բ տառի փոխարեն՝ գ, նա-ի փոխարեն՝ ան)
կորցնում է կոորդինացիան քայլելիս, սպորտաձեւերում, կամ կարճատեւ գործունեության ժամանակ, ասենք՝ գրիչ պահելիս կամ կոշիկ թելերը կապելիս
հաճախակի կորցնում է կամ սխալ տեղ է դնում տնային հանձնարարությունը, գրքերը կամ այլ պարագաներ
ժամանակի գաղափարը չի հասկանում՝ շփոթում է երեկը, այսօրը եւ վաղը
Նման խնդիրները պահանջում են բազմակողմանի գնահատում մասնագետի կողմից, որը կարող է գնահատել այն ամենը, ինչ ազդում են երեխայի վրա: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնել կենտրոնացնել գնահատումը եւ աշխատել դպրոցի մասնագետների եւ այլ մարդկանց հետ, որպեսզի գնահատումը եւ ուսումնական ունակությունների ստուգումը ծառայի պարզելու՝ գոյություն ունի, արդյոք, ուսման անընդունակություն: Գնահատման մեթոդների մեջ են մտնում երեխայի եւ ընտանիքի անդամների հետ զրուցելը, իրավիճակի գնահատումը, ուսումնական ունակությունների ստուգման արդյունքները, դպրոցում խորհրդատվություններ անցկացնելը: Ապա հոգեբույժը նշանակումներ կանի համապատասխան դպրոցներ, ուր ցուցաբերվում է հատուկ օգնություն, ինչպիսին են հատուկ կրթական ծառայությունները եւ խոսակցական լեզվի թերապիան, եւ օգնում են ծնողներին աջակցել իրենց երեխաներին առավելագույնս օգտագործել ուսումնական պոտենցյալը: Երբեմն խորհուրդ է տրվում անհատական կամ ընտանեկան հոգեթերապիա: Հիպերակտիվացիայի եւ ուշադրության պակասի դեպքում դեղորայքային բուժում է նշանակվում: Կարեւոր է բարձրացնել երեխայի ինքնավստահությունը, որը կենսական նշանակություն ունի առողջ զարգացման համար, ինչպես նաեւ օգնել ծնողներին եւ ընտանիքի այլ անդամներին ավելի լավ հասկանալ եւ հաղթահարել ուսման անընդունակություն ունեցող երեխայի հետ ապրելու դժվարությունները









5. Հիպերակտիվությունն անդաստիարակություն չէ

Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում են

Հաճախ մարդիկ չափից շատ ակտիվ երեխաներին անդաստիարակ են անվանում, հատկապես այն դեպքում, երբ տվյալ երեխան դպրոցում, փողոցում, այգում, խանութում, բարեկամի կամ իրենց տանը՝ աչքի է ընկնում իմպուլսիվությամբ եւ որեւէ բանի վրա չկենտրոնանալով: Խոսքը ոչ թե անդաստիարակ, այլ հիպերակտիվ երեխաների մասին է, որոնք միշտ անցանկալի հյուր են լինում հարազատների տանը, հասակակիցների հետ խաղալիս, ինչպես նաեւ շրջապատի, հասարակության կողմից ճիշտ չեն ընկալվում:

Հիպերակտիվ երեխային կողքից նայողները միշտ սկսում են վատաբանել նրան ու մեղադրում ծնողներին, ասելով, որ չափից շատ ազատություն են տվել, բացարձակ չեն դաստիարակել, եւ եթե այդ երեխան իրենցը լիներ՝ գլուխը կկոտրեին ու մի լավ դաս կտային... «Իրականում՝ հիպերակտիվ երեխա ունեցող ծնողների համար շատ դժվար է, նրանք չափից շատ ուշադիր պետք է լինեն երեխայի նկատմամբ, որովհետեւ հենց այսպիսի երեխաներն են, որ անկանխատեսելի վտանգավոր բաների են ընդունակ, ինչի հետեւանքով վնասում են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատին: Այս երեխաները անընդհատ խոսելու, շարժվելու ցանկություն են ունենում. դպրոցում դասերի ժամանակ խանգարում են ուսուցիչներին, համադասարանցիներին, կռիվներ են սարքում եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Անուշ Աբգարյանը՝ ավելացնելով, որ հիպերակտիվ երեխաների պահվածքը, որը հաճախ շփոթում են անդաստիարակության հետ, ավելի շուտ կապված է նյարդային համակարգի խանգարման հետ, ինչն էլ կարող է պայմանավորված լինել գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, ժառանգական առանձնահատկությամբ եւ այլն: 

Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաեւ խոսելու խանգարումներ։ Ըստ Ա. Աբգարյանի՝ հիպերակտիվ երեխաներին չի կարելի պատժել, նախատել, որովհետեւ այդ դեպքում իրավիճակն ավելի է բարդանում: «Այսպիսի երեխաների հանդեպ ծնողները պետք է շատ ուշադիր ու համբերատար լինեն, նրանց հետ պետք է պարբերաբար շփվի նաեւ հոգեբանը, նյարդաբանը, երեխայի ուսուցիչը նույնպես կարող է մեծ դեր ունենալ նրա կյանքում: Չպետք է հուսահատվել, որովհետեւ ծնողների, հոգեբանի եւ երեխայի սիրելի ուսուցչի ջանքերի շնորհիվ տարիների ընթացքում հիպերակտիվ երեխային հնարավոր է դառնում «ընդունելի» ու ցանկալի դարձնել շրջապատող անձանց մոտ: Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն երեխայի նկատմամբ, կիսեն նրա հետաքրքրութ-յունները, նրան «չէ» չասեն, բայց միեւնույն ժամանակ «վարժեցնեն» ամեն ինչում չափի զգացողությունը պահպանելուն, երեխան ոչ թե պետք է սարսափի ծնողից, որ, օրինակ, մայրը կզայրանա, այլ պետք է հասկանա, որ ծնողներին չենթարկվելով՝ կզրկվի իր համար ցանկալի բաներից: 
Ամեն դեպքում ծնողի «չի կարելին» պետք է լինի կտրուկ, ոչ թե բղավելով, նյարդայնանալով ու երեխային էլ ավելի հունից հանելով»,- նշում է հոգեբանը՝ խորհուրդ տալով երեխային ծանրաբեռնել նրա ուշադրությունը կենտրոնացնող ու, ամենակարեւորը, չհոգնեցնող խաղերով: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ հիպերակտիվ երեխաներին ոչ միայն ծնողները, այլեւ ուսուցիչները պետք է ժամանակ առ ժամանակ խրախուսեն: «Եթե դպրոցում դասերի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, ապա պետք չէ երեխային ստիպել 2 ժամ նստել ու անգիր անելու ոտանավորը 100 անգամ կարդալ: Եթե երեխան չի կարողանում սովորել անգիրը, պետք է նրան համոզել, ասել, որ 10 րոպե կարդա, հետո մի քիչ խաղա, ապա նորից նստեցնել դաս սովորելու: Չպետք է պնդել, որովհետեւ, երբ երեխան չի ուզում, ապա 5 ժամ էլ նստի՝ չի սովորելու: Եվ ամենակարեւորն այն է, որ երեխային պետք է ոչ թե նախատել, որ չի կարողանում սովորել, այլ հուսադրել, ասել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ոչ մի դեպքում չի կարելի ծեծել երեխային, պետք չէ ապտակել, մատներին քանոնով խփել, մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնել: Հրաժարվեք այս մեթոդներից, եթե ուզում եք, որ ձեր հիպերակտիվ երեխան առողջ մեծանա: Հակառակ դեպքում, երեխայի մեծանալուն զուգընթաց, նրա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցվել ամբողջ կյանքի ընթացքում, առաջացնելով նեւրոզ ու սոցիալական անհարմարվածություն: Երեխան պետք է զգա ձեր սերը»:



















Получите в подарок сайт учителя

Предмет: Математика

Категория: Презентации

Целевая аудитория: 3 класс

Скачать
Մակերես:Մակերեսի հաշվում

Автор: Մարուսյա Բաբայան

Дата: 07.05.2020

Номер свидетельства: 548937


Получите в подарок сайт учителя

Видеоуроки для учителей

Курсы для учителей

ПОЛУЧИТЕ СВИДЕТЕЛЬСТВО МГНОВЕННО

Добавить свою работу

* Свидетельство о публикации выдается БЕСПЛАТНО, СРАЗУ же после добавления Вами Вашей работы на сайт

Удобный поиск материалов для учителей

Проверка свидетельства