kopilkaurokov.ru - сайт для учителей

Создайте Ваш сайт учителя Курсы ПК и ППК Видеоуроки Олимпиады Вебинары для учителей

Պետական խորհրդանիշները

Нажмите, чтобы узнать подробности

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները՝դրոշը,զինանշանը և օրհներգը։

Вы уже знаете о суперспособностях современного учителя?
Тратить минимум сил на подготовку и проведение уроков.
Быстро и объективно проверять знания учащихся.
Сделать изучение нового материала максимально понятным.
Избавить себя от подбора заданий и их проверки после уроков.
Наладить дисциплину на своих уроках.
Получить возможность работать творчески.

Просмотр содержимого документа
«Պետական խորհրդանիշները»

Դասղեկի ժամ  8-րդ դասարան   Լճկաձորի հիմնական դպրոց Դասղեկ՝ Ռ. Մալինյան

Դասղեկի ժամ 8-րդ դասարան

Լճկաձորի հիմնական դպրոց

Դասղեկ՝ Ռ. Մալինյան

Թեման  Պետական խորհրդանիշներ  Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը,   պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են: 

Թեման Պետական խորհրդանիշներ

Պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, 

պետության ինքնիշխանության պաշտոնական տարբերանշաններ են: 

Նպատակը

Նպատակը

  • 1. Ազգային պետական խորհրդանիշերի արժևորում:
  • 2. Ազգային արժեհամակարգի զարգացում և հայրենասիրական ոգու դաստիարակություն:
  • 3. Հայոց մշակութային ժառանգության գնահատում և պահպանում:
Ընթացքը Մուտքը՝  ՀՀ պետական հիմնով: /2ր/  Խթանման փուլ  /5ր/  Հարցերի միջոցով վերհանել աշակերտների ունեցած գիտելիքները վերոնշյալ թեմայի մասին: 1. Որո̑՞նք են ՀՀ խորհրդանիշները: 2. Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա: 3. Որո՞նք են ՀՀ դրոշի գույները, և ի՞նչ են դրանք խորհրդանշում: 4. Ե՞րբ է հնչում պետության օրհներգը:

Ընթացքը

Մուտքը՝ ՀՀ պետական հիմնով: /2ր/

Խթանման փուլ /5ր/

Հարցերի միջոցով վերհանել աշակերտների ունեցած գիտելիքները վերոնշյալ թեմայի մասին:

1. Որո̑՞նք են ՀՀ խորհրդանիշները:

2. Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա:

3. Որո՞նք են ՀՀ դրոշի գույները, և ի՞նչ են դրանք խորհրդանշում:

4. Ե՞րբ է հնչում պետության օրհներգը:

Իմաստի ընկալման փուլ  / 20 ր/ Ցուցադրել և ներկայացնել հետևյալ ցուցադրական նյութը .

Իմաստի ընկալման փուլ / 20 ր/

Ցուցադրել և ներկայացնել հետևյալ ցուցադրական նյութը .

ՀՀ պետական դրոշ   Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը ՝  ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը ՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:   Արյունից ծորած երիզ մի կարմիր,  Երկնքից պոկված կտոր մի կապույտ,  Հասուն հասկերի շող նարնջագույն  Եվ դարերի հավատի դրոշ Եռագույն:

ՀՀ պետական դրոշ Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը ՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը ՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Արյունից ծորած երիզ մի կարմիր, Երկնքից պոկված կտոր մի կապույտ, Հասուն հասկերի շող նարնջագույն Եվ դարերի հավատի դրոշ Եռագույն:

Պետական դրոշը որոշակի գույնի (գույների) ու չափի պաստառ է՝ ամրացված սրածայր ձողի վրա: Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում՝ առավելապես ռազմական նպատակներով՝ որպես զինվորների հավաքի ու համախմբվելու, հեռվից լավ տեսանելի նշան:   Դրոշի օգտագործման վերաբերյալ հայոց ամենավաղ տեղեկությունը կապված է Հայկ Նահապետի անվան հետ. գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը՝ նա իր դրոշն է պարզել մի ժայռի վրա:  «ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին հանրապետության (1918–20 թթ.) եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով՝ լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ:   Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս : 

Պետական դրոշը որոշակի գույնի (գույների) ու չափի պաստառ է՝ ամրացված սրածայր ձողի վրա: Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում՝ առավելապես ռազմական նպատակներով՝ որպես զինվորների հավաքի ու համախմբվելու, հեռվից լավ տեսանելի նշան: 

Դրոշի օգտագործման վերաբերյալ հայոց ամենավաղ տեղեկությունը կապված է Հայկ Նահապետի անվան հետ. գալով Բզնունյաց ծովի (Վանա լիճ) շրջանը՝ նա իր դրոշն է պարզել մի ժայռի վրա:

«ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին հանրապետության (1918–20 թթ.) եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով՝ լայնության և երկարության 1:2 հարաբերությամբ: 

Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս : 

ԼՂՀ պետական դրոշը    ԼՂՀ դրոշը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992 թ-ի հունիսի 2-ի որոշմամբ) Հայաստանի Հանրապետության դրոշի նման է, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար, որը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը:   Գույների խորհուրդը նույնն է:

ԼՂՀ պետական դրոշը ԼՂՀ դրոշը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1992 թ-ի հունիսի 2-ի որոշմամբ) Հայաստանի Հանրապետության դրոշի նման է, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար, որը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը:  Գույների խորհուրդը նույնն է:

ՀՀ պետական զինանշան   Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների (վերևից՝ ձախ), Արշակունիների (վերևից՝ աջ), Արտաշեսյանների (ներքևից՝ ձախ), Ռուբինյանների (ներքևից՝ աջ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:

ՀՀ պետական զինանշան Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների (վերևից՝ ձախ), Արշակունիների (վերևից՝ աջ), Արտաշեսյանների (ներքևից՝ ձախ), Ռուբինյանների (ներքևից՝ աջ) զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:

Պետական զինանշանը խորհրդանշում է երկրի հասարակական-քաղաքական կարգը: Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում, առկա են նաև Հին աշխարհի ժողովուրդների բազմաթիվ խորհրդանշային պատկերներում: Վաղ անցյալում ազնվականական կամ իշխանական տները, երբեմն նաև առանձին անձեր, պետության կազմի մեջ մտնող վարչատարածքային միավորներ նույնպես ունեցել են իրենց զինանշանները:  «ՀՀ պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Պետական զինանշանը խորհրդանշում է երկրի հասարակական-քաղաքական կարգը: Զինանշանների սաղմերն ի հայտ են եկել նախնադարյան հասարակարգում, առկա են նաև Հին աշխարհի ժողովուրդների բազմաթիվ խորհրդանշային պատկերներում: Վաղ անցյալում ազնվականական կամ իշխանական տները, երբեմն նաև առանձին անձեր, պետության կազմի մեջ մտնող վարչատարածքային միավորներ նույնպես ունեցել են իրենց զինանշանները:

«ՀՀ պետական զինանշանի մասին» ՀՀ օրենքով (15. 06. 2006) Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի առաջին հանրապետության զինանշանն է: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

ԼՂՀ պետական զինանշանը   ԼՂՀ զինանշանին (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ) հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) պատկերված է թևատարած արծիվ, որը կրում է Արտաշիսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները:  Կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են ԼՂՀ դրոշը (հորիզոնական դիրքով) և «Մենք ենք մեր սարերը»  հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան համապատկերին: Ներքևի մասում` արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա հայերեն մակագրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ»: 

ԼՂՀ պետական զինանշանը ԼՂՀ զինանշանին (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ) հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) պատկերված է թևատարած արծիվ, որը կրում է Արտաշիսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները: Կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են ԼՂՀ դրոշը (հորիզոնական դիրքով) և «Մենք ենք մեր սարերը»  հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան համապատկերին: Ներքևի մասում` արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա հայերեն մակագրություն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Արցախ»: 

ՀՀ Պետական օրհներգ  կատարել Մեր հայրենիք խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի   Մեր հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրել է դարեդար, Յուր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան:   Ահա եղբա՜յր, քեզ մի դրոշ, Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի:   Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան:   Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի՝ որ յուր ազգի Ազատության կզոհվի:

ՀՀ Պետական օրհներգ կատարել

Մեր հայրենիք

խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի

Մեր հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբա՜յր, քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի՝ որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է՝ գրված ծրագրային բնույթի բանաստեղծության խոսքերով: 

«ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով (25.12.2006) Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն է՝

«Մեր հայրենիքը» (խոսքը` որոշ փոփոխություններով, Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):

ԼՂՀ օրհներգը «Ազատ և անկախ Արցախն» է (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ,  խոսքը՝ Վարդան Հակոբյանի, երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանի):

Պետական օրհներգը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, Ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների,  միջազգային և համապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Երբ հնչում է պետական օրհներգը, ներկաները ոտքի են կանգնում և դեմքով շրջվում դեպի պետական դրոշը, տղամարդիկ հանում են գլխարկները:

ԼՂՀ պետական օրհներգ  ունկնդրել Ազատ և անկախ Արցախն  խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի  Ազատ ու անկախ Արցախ,  Քո տուն-ամրոցը կերտեցինք,  Պատմությունը մեր երկրի,  Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։   Դու բերդ ես անառիկ,  Բարձունք սրբազան, վեհ անուն,  Մասունք աստվածային,  Քեզնով ենք հավերժանում։   Դու մեր լույս հայրենիք,  Երկիր, հայրենյաց դուռ սիրո.  Ապրիր դու միշտ խաղաղ,  Մեր հին ու նոր Ղարաբաղ։   Քաջերն ենք մենք հայկազուն,  Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,  Մեր վանքերով լեռնապահ՝  Անհաղթելի մի բուռ աշխարհ։

ԼՂՀ պետական օրհներգ ունկնդրել

Ազատ և անկախ Արցախն

խոսք՝ Վ.Հակոբյանի երաժշտ.՝ Ա.Նասիբյանի

Ազատ ու անկախ Արցախ, Քո տուն-ամրոցը կերտեցինք, Պատմությունը մեր երկրի, Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։ Դու բերդ ես անառիկ, Բարձունք սրբազան, վեհ անուն, Մասունք աստվածային, Քեզնով ենք հավերժանում։ Դու մեր լույս հայրենիք, Երկիր, հայրենյաց դուռ սիրո. Ապրիր դու միշտ խաղաղ, Մեր հին ու նոր Ղարաբաղ։ Քաջերն ենք մենք հայկազուն, Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ, Մեր վանքերով լեռնապահ՝ Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Կշռադատման փուլ  /13ր/  Աշակերտներին բաժանել երկու տարասեռ խմբերի , տալ A2 ֆորմատի թուղթ, գունավոր մարկերներ, ՀՀ պետական զինանշանի, դրոշի նկարներ և առաջարկել պատրաստել պաստառներ՝ նվիրված պետական խորհրդանիշներին ու ներկայացնել:

Կշռադատման փուլ /13ր/

Աշակերտներին բաժանել երկու տարասեռ խմբերի , տալ A2 ֆորմատի թուղթ, գունավոր մարկերներ, ՀՀ պետական զինանշանի, դրոշի նկարներ և առաջարկել պատրաստել պաստառներ՝ նվիրված պետական խորհրդանիշներին ու ներկայացնել:

Տնային աշխատանք  /5ր/  7 օրվա ընթացքում պատրաստել պաստառներ՝ նվիրված պետական խորհրդանիշներին: Կարող եք օգտվել նկարներից, պատկերներից, կարգախոսներից, խճանկարներից, ինչպես նաև տարբեր համակարգչային ծրագրերից: Կարող եք նաև ներկայացնել տարբեր ձեռքի աշխատանքներ և ձեռքով նկարված նկարներ:

Տնային աշխատանք /5ր/

7 օրվա ընթացքում պատրաստել պաստառներ՝ նվիրված պետական խորհրդանիշներին: Կարող եք օգտվել նկարներից, պատկերներից, կարգախոսներից, խճանկարներից, ինչպես նաև տարբեր համակարգչային ծրագրերից: Կարող եք նաև ներկայացնել տարբեր ձեռքի աշխատանքներ և ձեռքով նկարված նկարներ:

Սիրելի երեխաներ ճանաչեք, սիրեք ու գնահատեք ձեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը … Ինչպես Ջորջ Բայրոնն է ասել՝ Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:                                                                                                                                                                                                                              

Սիրելի երեխաներ ճանաչեք, սիրեք ու գնահատեք ձեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը

  • Ինչպես Ջորջ Բայրոնն է ասել՝

Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում:

                                                                                                                                                                                                                             


Получите в подарок сайт учителя

Предмет: История

Категория: Презентации

Целевая аудитория: 9 класс

Скачать
Պետական խորհրդանիշները

Автор: Մայիլյան Լիլիթ Դավիթի

Дата: 20.05.2020

Номер свидетельства: 550700


Получите в подарок сайт учителя

Видеоуроки для учителей

Курсы для учителей

ПОЛУЧИТЕ СВИДЕТЕЛЬСТВО МГНОВЕННО

Добавить свою работу

* Свидетельство о публикации выдается БЕСПЛАТНО, СРАЗУ же после добавления Вами Вашей работы на сайт

Удобный поиск материалов для учителей

Ваш личный кабинет
Проверка свидетельства