Просмотр содержимого документа
«Հայկական հարցի վերաբացումը.»
Հայկական հարցի վերաբացումը Երկրորդ աշխարհամարտից հետո
Դասի նպատակը
Ա մակարդակ
Իմանա` Հայկական հարցի վերաբացմանը վերաբերող կարևորագույն փաստերի մասին
Կարողանա` բացատրել Խորհրդային Հայաստանի նկատմամբ սփյուռքահայության վերաբերմունքի փոփոխության պատճառները
Բ մակարդակ
Կարողանա` բացատրել « Մեծ հայրենադարձություն » հասկացությունը
Գ մակարդակ
Կարողանա` բնութագրել հայրենիք - սփյուռք կապերը հետպատերազմյան շրջանում և գնահատել դրանց նշանակությունը
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ:
Օ տարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն:
Սփյուռքահայությունը գործուն միջոցների դիմեց խնդիրը միջազգայնացնելու ուղղությամբ։ Տարբեր երկրներում (Ֆրանսիա, Սիրիա, Լիբանան, Հունաս տան, Ուրուգվայ և այլն) կազմակերպվեցին ազ գային խորհուրդներ: Դրանց աշխատանքը համակարգում էր 1944 թ. մարտին Նյու Յորքում ստեղծված Ամերիկահայ ազգային խորհուրդը։
1941 թ. հունիսի 25-ին թուրքական կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին, բայց ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն էր ցույց տալիս ֆաշիստական Գերմանիային։ 1942թ. աշնանը ԽՍՀՄ սահմանին Թուրքիան կենտրոնացրեց մեծ ուժեր՝ ստիպելով Խորհրդային Միությանը Անդրկովկասում զորքեր պահել, որոնք այնքան անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Նրա, այսպես կոչված, «ակտիվ չեզոքությունը» շարունակվեց մինչև 1944թ. ամառը։ Երբ պարզ դարձավ, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզեց դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և 1945թ. փետրվարի 23-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։
Այսպիսով Թուրքիայի կողմից բռնազավթված Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Արևմտյան Հայաստանի որոշ մասեր Խորհրդային Հայաստանին միացնելու գործում հույսեր արթնացան Երկրորդ աշխարհամարտի ավարտական փուլում։
1949 թ. Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծումով և երեք տարի անց նրան Թուրքիայի անդամակցությամբ, ստիպեց Խորհրդային Միության ղեկավարությանը հետ կանգնել Թուրքիայի նկատմամբ իր պահանջներից։
1953 թ. մայիսի 30–ին խորհրդային կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ «Խորհրդային Միությունը Թուրքիայից ոչ մի տարածքային պահանջ չունի»։
1945թ. հուլիսի 16-ին, Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ, հանդիպեցին ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մոլոտովը և Իդենը։ Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր։ Նման հարցերից էր հայկական տարածքների հարցը։
ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները, 1953թ. մայիսի 30-ին հայտարարեց, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Մեծ հայրենադարձություն
1945 թ. նոյեմբերի 21–ին ԽՍՀՄ ժողկոմխորհը Ի. Ստալինի ստորագրությամբ ընդունում է որոշում՝ «Արտասահմանյան հայերի` Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին»
1946-1948թթ. Ներգաղթ ի քաղաքական նախադրյալներ
Հաղթանակից հետո Սովետական Միություննուզում էր իր ազդեցության գոտիներն ընդլայնել ոչ միայն Արեւելյան Եւրոպայում, այլեւ՝ ԹուրքիայումևԻրանում։
Սևծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում կար նաևԿարս-Արդահանի նահանգները Հայաստանին ու Վրաստանին միացնելու հարցը։ ԹեևՍովետական Միությունն էր հաղթողըևնա էր թելադրում իր կամքը, բայց տարածքային պահանջներ առաջ քաշելու համար անհրաժեշտ էին հիմնավորումներ։ Այդ պատճառով, հավանաբար, որոշվեց օգտագործել «հայկական խաղաքարտը»:
Այսուհանդերձ 1945 թվականի նոյեմբերի 21-ին ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի. Վ. Ստալինը ստորագրեց հայերի հայրենադարձություն կազմակերպելու որոշումը, որն արդարությունը վերականգնելու, հայության կորուստները գոնե փոքր-ինչ փոխհատուցելու փոխարեն նախատեսում էր հազարավոր մարդկանց վերաբնակեցում Սովետական Հայաստանում
1946-ի հուլիսից աշխարհի ավելի քան 10 երկրից՝ Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս, Իրաք, Իրան, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դեպի Խորհրդային Հայաստան շարժվեցին բազմամարդ քարավաններ։
1946-4 8 թվականներին Հայաստանն ընդունեց շուրջ 9 0 հազար հայերի, որոնք դառնալով սովետական քաղաքացիներ՝ տեղացիների հետ կրեցին հետպատերազմյան շրջանի եւ ստալինյան բռնապետության բոլոր դժվարությունները՝
Առաջադրանքներ
Պատճառ
Իրադարձություն
Հետևանք
Պոտսդամի կոնֆերանսում հայկական հարցի վերաբերյալ քննարկումներ էին ընթանում: