Արշակունիների թագավորությունը. Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը,Բագարանը, Զարեհավանը, Արմավիրը և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Եվ երբ 4-րդ դարի կեսերին Հայաստանի քաղաքային բնակչության